Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի «2006-2007 թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային մրցունակության զեկույցի», որը մեզ տրամադրել է ֆորումի հայաստանյան գործընկեր կազմակերպություն «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհի 122 երկրների մեջ զբաղեցնում է 96-րդ, կարելի է ասել, խիստ անմխիթար տեղը: Այդ ցուցանիշն արտացոլում է երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանից օգտվելու պատրաստվածության աստիճանը, որը նպաստում է մրցունակության բարձրացմանը:
Մեր երկրի համար համեմատաբար ուժեղ կողմերն են ընկերությունների մակարդակով նոր տեխնոլոգիաների յուրացման ունակությունը, ԱՄՆ-ում գրանցված գյուտերի կամ հայտնագործությունների պատենտների թիվը մեկ միլիոն բնակչության հաշվարկով, գիտնականների եւ ճարտարագետների առկայությունը:
Հայաստանի թույլ կողմերն են արագ ինտերնետային կապի ամսական վճարը եւ բաժանորդների քանակը, առցանց (online) ծառայությունների առկայության եւ դպրոցներում ինտերնետի մատչելիության վիճակը:
Ա. Մ.