«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԻ ԿՏԱՎՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Կալիֆոռնիայում գտնվող «Ստեֆանի» պատկերասրահի տնօրինուհի Լինդա Ստեփանյանի ուղարկած հակիրճ հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ինՙ հինգշաբթի օրը այդ պատկերասրահում բացվելու է հայազգի մեծ նկարիչ Էդգար Շահինի կտավների ցուցահանդեսը: Դասական համարվող նկարչին հորջորջել են «Հայ նկարիչներից ամենափարիզյանը»: Վիեննայում ծնված եւ Վենետիկում ուսում ստացած արվեստագետը մեծ համբավ է վայելել Ֆրանսիայում, որտեղ «Ժյուլիան ակադեմիայում» շարունակել է իր ուսումը: 1900-ին բացված առաջին ցուցահանդեսը այնքան բարձր գնահատականի է արժանանում, որ իրար հետեւից ցուցահանդեսներ են կազմակերպվում Եվրոպայի մայրաքաղաքներում: 1928-ի վերջերին նրա անունով է կոչվել Օռնի շրջանում գործող Կրութ-Վիմուտիե թանգարանը: Դժբախտաբար նրա կտավներից շատերը հրո ճարակ են դարձել իր արվեստանոցում 1926-ին բռնկված հրդեհի հետեւանքով: Մի ուրիշ խմբաքանակ էլ փչացել է 1942 -ի ջրհեղեղի պատճառով:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4