Մարտի լույս 27-ի գիշերը առողջական ծանր վիճակով Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի ախտորոշման բաժին է տեղափոխվել Ջավախքի աշուղ, երգիչ-երգահան, «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթի եւ Ախալքալաքի նորաստեղծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը: «Ջավախք-ինֆոյի» տեղեկացմամբ, ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ եւ ցույց տրված բժշկական օգնության շնորհիվ հիվանդը դուրս է եկել կոմայից, կյանքին սպառնացող վտանգ չկա: Մարտի 27-ի գիշերը Ալիկ Քսպոյանը հասցվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ա. Հ.