«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2007-03-29 | #58, 2007-03-30 | #59, 2007-03-31


ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՉԻ ԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ, ԶԲԱՂՎԱԾ Է

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցելությունն Ադրբեջան չի կայանա: «Ազերի.պրես» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է Ֆրանսիայի նախագահի խոսնակի տեղակալ Ժերոն Բոնաֆորտը: Վերջինս հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի վերջին այցելությունն իր պաշտոնում տեղի կունենա այս շաբաթՙ Գերմանիա, որտեղ նշվում է Եվրոմիության ստեղծման հերթական տարեդարձը: Ինչ վերաբերում է մյուս այցելություններին, ապա այդպիսիք չեն կայանա մինչեւ մայիսի 16-ը, երբ ավարտվում է Ժակ Շիրակի նախագահության ժամկետը: Այցելությունների չկայանալու հիմնական պատճառ է նշվում նախագահի արդեն իսկ հագեցած եւ ծանր աշխատանքային օրակարգը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4