«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2007-03-29 | #58, 2007-03-30 | #59, 2007-03-31


ՇՈՒՏՈՎ ՈՉ ՄԻ ԱՆԱՆՈՒՆ ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴ

2007 թ. հուլիսի 1-ից հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողները հեռախոսաքարտերը բաժանորդներին կտրամադրեն գրավոր պայմանագրերի հիման վրա, պայմանագրին կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը, նման որոշում կայացել է երեկ տեղի ունեցած նիստում, ընդ որում շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողները մինչեւ 2007 թ հուլիսի 1-ը իրացված կամ շրջանառության մեջ գտնվող կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ պետք է վերակնքեն գրավոր պայմանագրեր մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4