2007 թ. մարտ ամսին, Հայաստան համահայկական հիմնադրամի Նյու-Յորքի տեղական մարմնի նվիրաբերած երկանիվ քայլակները` նախատեսված շարժական ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց եւ մեծահասակների համար, ժամանեցին Հայաստան: Արդեն երեկ քայլակները տրամադրվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բուժհիմնարկներին, զինվորական հիվանդանոցներին եւ ծերանոցներին, այդ թվում եւ հիմնադրամի կողմից կառուցված կամ նորոգված սոցիալական ապահովության եւ բուժհիմնարկներին: Քայլակները շահառուներին են փոխանցվել վերոհիշյալ հաստատությունների նախապես ներկայացած հայտերի համաձայն: Այս մասին տեղեկացանք հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված հաղորդագրությունից:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ