Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 100-ամյակին նվիրված միջոցառումները, որ մեկնարկել էին նախորդ տարի, ամփոփման են հասել: Ապրիլի 2-8 Հայաստանում եւ Արցախում տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանելու միության անդամները` աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայազգի բարերարները: Միջոցառումների շրջանակներում սպասվում են տարատեսակ այցեր, համերգ, ինչպես նաեւ հանդիպում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Միջոցառումները կավարտվեն ապրիլի 8-ին, ՀԲԸՄ 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր տոնակատարությամբ, որը տեղի կունենա օպերայի եւ բալետի թատրոնում: Հոբելյանական միջոցառումների մասին առաջիկայում կարդացեք «Ազգ»-ում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ