Ադրբեջանը երբեւէ հնարավորություն ու պայման չի ստեղծի իր տարածքը հարեւան պետությունների դեմ երրորդ ուժի կողմից օգտագործելու համար: Ադրբեջանական գործակալությունների տեղեկացմամբ, նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, թերեւս որպես արձագանք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի Թբիլիսիում արած այն հայտարարության, թե Մ. Նահանգները կցանկանար անհրաժեշտության դեպքում օգտագործել Ադրբեջանի օդակայանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ հարեւան երկրների դեմ գործողությունների համար տարածք չի տրամադրի: Այս հայտարարությունն առավել հետաքրքրական է այն առումով, որ վերջերս փորձագիտական եւ հետազոտական տարբեր ելույթներում շատ է խոսվում Իրանի վրա Մ. Նահանգների հարձակման մեծ հավանականության մասին, որի մասին «Ազգը» գրել էր նախորդ շաբաթ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ