Կտրուկ աճել է փոխադրավարձը
Մարտի 29-ին իբրեւ թանգարան բացվեց Վանա լճի Աղթամար կղզու վերանորոգված Սբ. Խաչ եկեղեցին: Բացումից հետո այցելուները հեղեղել են կղզին եւ բացմանը հաջորդող առաջին երկու օրերին 3 հազար մարդ, ինչպես նշում է «Վաթան» թերթը, եղել է «Աքդամարի թանգարանում», այսինքնՙ Սբ. Խաչ եկեղեցում:
Ըստ թուրքական թերթի, այցելուների կտրուկ աճի պայմաններում աճել է նաեւ փոխադրավարձը եւ դա 3 թուրքական լիրայից բարձրացել է 5 լիրայի, որը համարժեք է 3,5 ԱՄՆ դոլարի: Փոխադրավարձի աճի մասին «Վաթանին» հայտնել է Վանա լճի ափից Աղթամար կղզի մոտորանավակով այցելուներ տեղափոխող Ռեջեփ Ավջըն եւ ավելացրել. «Մինչ այդ օրական մեկ-երկու ուղերթ էինք կազմակերպում, բացումից հետո, սակայն, կազմակերպվող ուղերթերի թիվը հասավ 20-ի»: Աղթամար կղզին ափից 5 կմ հեռու է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ