«Չեկիստ քննիչները եւ նրանց քաղաքական տերերը ամենաանհեթեթ հիմնավորումներով պատրաստվում են 2 ամսով երկարաձգել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետները», երեկ լրատվամիջոցներին ուղարկած հաղորդագրության մեջ հայտնում է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն եւ առաջարկում իբրեւ բողոքի արտահայտություն` չորեքշաբթի, ապրիլի 4-ին, ժամը 17-ին հավաքվել Միքայել Նալբանդյանի արձանի մոտ:
Ցույցից 1 ժամ առաջ, ժամը 16-ին Թեքեյան կենտրոնում կկայանա նաեւ Ժիրայր Սեֆիլյանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ