Ինչպես սպասվում էր, հանրապետության նախագահը երեկ հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասինՙ ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից:
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ստացված պաշտոնական հաղորդագրությունը: Մինչ այդ, երեկ Սերժ Սարգսյանը որպես պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում շարունակում էր բանակցությունները գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի հետՙ Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի շրջանակներում: