Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: Երեկ նման որոշում է կայացրել Ղարաբաղի խորհրդարանը: Հիշեցնենք, որ օգոստոսին լրանում է նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Ու չնայած Ղարաբաղի նոր ընդունած սահմանադրությունը թույլ է տալիս կրկին առաջադրել սեփական թեկնածությունը, Ղուկասյանը հայտարարել է, որ այլեւս ընտրություններին չի մասնակցի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ