Երեկ Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության 30 պատգամավորներ Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ նամակ են հղել ԱՄՆ-ի Կոնգրեսին: Նրանք, ըստ CNN-Turk-ի, կոնգրեսականներից պահանջել են չխաբվել հայերի անհիմն պնդումներով: Պարզվում է, թուրք պատգամավորները ցեղասպանության բանաձեւի 30 պնդումների դիմաց կոնգրեսականներին են ներկայացրել թուրքական պատմական ընկերության 30 «հակափաստարկները»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ