«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ՖՐԱՆՍԻԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԲԱՑԵԼՈՒ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆՈՒՄ...

Այդ մասին Հյուսիսային Իրաքի վարչական կենտրոն Էրբիլում քրդական իշխանությունների հետ վարած բանակցություններից հետո երեկ հայտարարել է Իրաքում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Ժիրոն: Հանդիպելով քրդական վարչակարգի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆալահ Մուստաֆայի հետ, դեսպանը նշել է, որ իրենք անհամբերությամբ են սպասում Էրբիլում Ֆրանսիայի դեսպանատան բացմանն ուղղված նախնական քայլերի կատարմանը:

Դեսպան Ժիրոն, ինչպես նշում է «Զաման» թերթը, ընդգծել է, որ Էրբիլում դեսպանատան բացումը «շրջադարձային» նշանակություն է ունենալու քրդական վարչակարգի հետ Ֆրանսիայի հարաբերություններում, ինչպես նաեւ լուրջ գործոն է լինելու իրաքյան Քուրդիստանի եւ Եվրոմիության երկրների փոխհարաբերությունների զարգացման ճանապարհին:

Քանի որ որեւէ պետություն նույն երկրում երկու դեսպանություն չի ունենում, ուստի Բաղդադից հետո նաեւ Էրբիլում ֆրանսիական դեսպանատան բացումը պետք է վերագրել Իրաքի մոտալուտ մասնատմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4