«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2007-04-10 | #66, 2007-04-11 | #67, 2007-04-12


ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ՎԱՐԱԿԻՉ

Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի եվրոպական օրենսդրություն ընդունելու Գերմանիայի նախաձեռնությունը Թուրքիան ընդունել է տագնապովՙ որակելով շատ սխալ: «Թրքիշ դեյլի նյուզի» տեղեկացմամբ, Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ նմանօրինակ օրինագիծն «անտեսում է ՄԱԿ-ի կոնվենցիան եւ խախտում արտահայտվելու եւ գիտական հետազոտությունների ազատությունը»: Թերեւս ավելի խորքային է Թուրքիայի այն մտահոգությունը, թե նմանօրինակ օրինագծի ընդունումը կարող է եվրոպական երկրներին դրդել հետեւելու Ֆրանսիայի օրինակին, մասնավորապես ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենք:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4