Ադրբեջանի Խաչմազ բնակավայրի խանութներում վաճառքի ներկայացված ռուսաստանցի հայի արտադրության անձեռոցիկներն, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հերթական անգամ «հարուցել են ադրբեջանցիների դժգոհությունը»: Ադրբեջանցիներին ավելի շուտ բարկացնում է ոչ թե հայկական ապրանքների ադրբեջանական շուկայում հայտնվելը, այլ դրանց իրացման դեպքում հայի շահույթը: Քարոզչական պատերազմում անձեռոցիկների այսօրինակ կարեւորումն, ինչպես նաեւ երբեմն-երբեմն ադրբեջանական շուկաներում հայկական կոնյակի հայտնվելու փաստերը վկայում են, որ որակյալ ապրանքն, այնուամենայնիվ, հայտնվում է ադրբեջանական շուկայում, անգամ եթե որեւէ կերպ նշված է լինում, որ «արտադրված է Հայաստանում»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ