Թենիսի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը 16,5 գործակցով 93-րդ տեղում է: Նախորդ ցուցակի համեմատ մեր հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է: Նշենք, որ օգոստոսին Հայաստանի հավաքականը Երեւանում Դեւիսի գավաթի խաղարկության ընտրական մրցախաղեր է անցկացնելու: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից Հայաստանի ընտրանուն ցուցակում զիջում են միայն Տաջիկստանի (109-րդ տեղ), Ադրբեջանի (111-րդ), Կիրգիզիայի (125) եւ Թուրքմենստանի (135-րդ) հավաքականները:
Դասակարգման ցուցակը գլխավորում է Ռուսաստանի ընտրանին: Վերջերս Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ ռուսների վարկանիշն ավելացել է 1700-ով եւ այժմ մեծ առավելություն ունեն 2-րդ տեղում ընթացող արգենտինացիների նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակում են խորվաթները: Ուժեղագույն տասնյակում են նաեւ ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Սլովակիայի եւ Ֆրանսիայի հավաքականները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ