«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


ՀԱՅԸ ԵՎ ՏԱՋԻԿԸ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԶՈՀ

Ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում Մոսկվայի շրջաններից մեկում ավելի քան 35 դանակի հարվածներից մահացել է Տաջիկստանի 26-ամյա մի քաղաքացի: Ըստ նախնական տվյալների, դանակի հարվածներ հասցնողները եղել են երկուսը: Իսկ մեկ օր առաջ Մոսկվայի հարավ-արեւմտյան վարչական օկրուգում տեղի է ունեցել հարձակում հայաստանցի 46-ամյա Կարեն Աբրահամյանի վրա: Աբրահամյանին գտել են ոստիկանության աշխատակիցներըՙ դանակի հարվածներից ստացած վերքերով: Տուժածի խոսքերով, նրա վրա հարձակվողնեը երեք սափրագլուխ երիտասարդներ են եղել, որոնք ազգայնական կարգախոսներ են բղավել: Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հարձակման պատճառը եղել է ազգությունը: Երեկ Կարեն Աբրահամյանը հիվանդանոցում մահացել է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4