Այսօր Կարդիֆում կայանալիք ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում վերջապես կորոշվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան-Ադրբեջան ընտրական մրցախաղերի մրցավայրերը: Ինչպես հայտնի է, հայկական կողմը պատրաստ է ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը Երեւանում եւ համապատասխան երաշխիքների դեպքում մրցակցի դաշտում նշանակված հանդիպումն անցկացնել Բաքվում: Իսկ ահա ադրբեջանցիները պնդում են երկու հանդիպումներն էլ չեզոք դաշտում անցկացնելու իրենց պահանջը:
Այսօր Կարդիֆում հայտնի կդառնա նաեւ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ. առաջնության կազմակերպիչ երկիրը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ