«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


ԱՂԱՍԻՆ ՎՆԱՍԵՑ ԳՐԱՖԻ ՇՐԹՈՒՆՔԸ

Հյուստոնում կայացած թենիսի բարեգործական հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Թենիսին հրաժեշտ տված Անդրե Աղասին, որ իր կնոջՙ Շտեֆի Գրաֆի հետ խաղում էր խառը զուգախաղում, հանդիպման ժամանակ անզգուշաբար ռակետով հարվածել էր Գրաֆի դեմքին: Արդյունքում պատռվել էր Շտեֆիի շրթունքը եւ բժիշկները երեք կար տվեցին:

Աղասին թենիսին հրաժեշտ էր տվել անցած տարի: Մարզական իր կարիերայում նա 8 անգամ դարձել է «Մեծ սաղավարտի» մրցանակի խաղարկության շարքին դասվող մրցաշարերի հաղթող: Գրաֆը մեծ թենիսը թողել էր ավելի վաղՙ 1999 թ.: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 22 անգամ հաղթող է ճանաչվել: Շտեֆին ու Անդրեն ներկայումս բնակվում են Լաս Վեգասում եւ ունեն երկու երեխա: Անցած տարի նրանք վճռեցին միասին հանդես գալ տարբեր մրցաշարերում: Ցավոք, այս անգամ նրանց փորձն անհաջող ստացվեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4