Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն այսօր դուրս կգրվի Մոսկվայի սրտաբանական կենտրոնից: Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ նրա առողջությունը բարելավվել է, սակայն Սերգեյ Բաղապշը ծրագրել է ՌԴ մայրաքաղաքում մնալ եւս մի քանի օրՙ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով Աբխազիայի նախագահի աշխատակազմը, շաբաթվա ավարտին Բաղապշը վերադառնալու է, իսկ ապրիլի 23-ին կանցնի աշխատանքի: