«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ՆԱՆՍԵՆԻ ԵՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ

Լատվիայի «Հավատամք» հայկական միության անդամ Իրինա Տեր-Տաճատյանի մամլո հաղորդագրությամբ, Լիտվայի Կաունաս քաղաքի հայ համայնքի նախագահ Վահան Արզումանյանի եւ «Hilmar Reksten Almennyttige» հիմնադրամի տնօրեն նորվեգացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Էսպեն Սելվիկի միջեւ Նորվեգիայի Բերգեն քաղաքում անցած տարվա հուլիսին կնքված պայմանագրի համաձայն «Rekstensamlingene» թանգարանի բակում կտեղադրվի հայ ժողովրդի բարեկամ եւ մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան- խաչքար: Թանգարանը գտնվում է Բերգենի գեղատեսիլ անկյուններից մեկումՙ Նորվեգիայի թագավորական նստավայրի դիմաց: Նախագծի հովանավորներն են Վիլնյուսի «Գարուն» հայ համայնքի նախագահ Օլեգ Իսաեւը եւ Լատվիայի «Հավատամք» հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը: Խաչքարի բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին, իսկ ապրիլի 24-ին նույն թանգարանի դահլիճում կբացվի Հայաստանին նվիրված անկյուն:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4