«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱԼԱԹԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Պատճառը քրիստոնեական գրականության հրատարակումն է

Երեկ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հարձակման է ենթարկվել այն հրատարակչությունը, որը լույս է ընծայում քրիստոնեական գրականություն: «Դողան հաբեր» գործակալության ստացած տեղեկությունների համաձայն, հարձակվողները վիզը կտրելու միջոցով հրատարակչությունում սպանել են 3 հոգու եւ 2-ին վիրավորել: Մալաթիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն սպանության առնչությամբ ձերբակալել են 6 մարդու:

«Միլիեթը» ինտերնետային էջում այս մասին նշելիս հիշեցնում է, որ մինչ այդ Ավետարան հրատարակելու պատճառաբանությամբ ազգայնականներն սպառնալիքի թիրախ էին դարձրել հրատարակչությունը: Ըստ թուրքական թերթի, միջազգային լրատվամիջոցները Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության վրա կատարած հարձակմանն արձագանքել են իսկույն, ընդհատելով հաղորդումները:

Սպանվածների ինքնությունը դեռեւս չի ճշտվել: Իսկ հրատարակչությունում կատարվող հետաքննությունն անձամբ վերահսկում են միջադեպի վայր ժամանած Մալաթիայի անվտանգության վարչության պետն ու քաղաքի գլխավոր դատախազը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4