«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆԸ ՆՈՐԻՑ Է ՁԵՌՆՈՑ ՆԵՏՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ,
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին
պատճենըՙ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ)

Հարգարժան պաշտոնյաներ,

Քանի որ ի պաշտոնե դուք այն անձնավորություններն եք, ովքեր պարտավոր են մտածել դատախազական եւ դատական համակարգերի հեղինակության բարձրացման մասին, ինչպես նաեւ դրանք մաքրել կաշառակեր եւ անգրագետ չինովնիկներից, ապա դիմելով ձեզՙ

հայտարարում եմ եւ պատրաստ եմ ապացուցել, որՙ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերի պալատի դատավորներ Սամվել Օհանյանը, Հովհաննես Ղուկասյանը, Համլետ Ասատրյանը եւ Մարգո Սիմոնյանը,

ՀՀ քրեական եւ զինվորական գործերի վերաքննիչ դատարանի դատավորներ Եվա Դարբինյանը, Աիդա Հովհաննիսյանը, Արթուր Պողոսյանը եւ Արմեն Դանիելյանը,

ՀՀ գլխավոր դատախազության զին. դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը,

ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության դատախազ Հովսեփ Սարգսյանը,

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի օգնական Վարդան Ավետիսյանը,

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (նախկին) դատավոր Վահան Հովհաննիսյանը կաշառակերներ ու անգրագետներ են եւ կատարել են ծանր հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» (308), «Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը» (336), «Կաշառք ստանալը» (311), «Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը» (348), «Ապացույցներ կեղծելը» (349), «Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը» (352) հոդվածներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրում եմ Ձեզ,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տվեք սույն հայտարարությանը, եւ ես պատրաստ եմ ապացուցել իմ պնդումները:

Հակոբ Ճարոյան, հասցեն ՀՀ, ք. Ալավերդի, Սայաթ-Նովայի 7/24, հեռ /093/ 56-21-14

Հ.Գ.- ՀՀ քրեական օրենսգրքում առկա է «Դատավորին, դատախազին, քննիչին... զրպարտելը» (344) հոդվածը (իմ դեպքումՙ 3-րդ մաս), ըստ որիՙ դատավորին, դատախազին կամ քննիչին զրպարտելը «պատժվում է ազատազրկման առավելագույնը չորս տարի ժամանակով»:

Եթե նշված պաշտոնյա-հանցագործները (նրանցից որեւէ մեկը) վստահ են (է), որ ես չեմ կարող ապացուցել իրենց (իր) կաշառք վերցնելու կամ անգրագետ լինելու փաստը, ապա նշված անձանց (անձին) առաջարկում եմ դիմել ձեզ եւ խնդրել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տրվի սույն հայտարարությանը, քրեական գործ հարուցվի եւ ինձնից պահանջվի, որ ես ապացուցեմ իրենց (իր) վերաբերյալ իմ պնդումները եւ դրանք չապացուցելու դեպքում էլ պահանջի, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար:

Համոզված եմ, որ վերը նշված անձինք ձեզ չեն դիմելու եւ չեն պահանջելու, որ ես ապացուցեմ իրենց (իր) վերաբերյալ իմ պնդումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4