Մոլորակի բնակչության 58 տոկոսը բնակվում է 12 երկրներում, որոնցում էլ Չիկագոյի գլոբալ հարաբերությունների հարցով խորհրդի եւ WORLD PUBLIC OPINION ընկերության իրականցրած հարցմամբ պարզվել է, որ ԱՄՆ-ը համաշխարհային խնդիրների լուծման հարցում պետք է առաջնորդվի այլ երկրների հետ համագործակցելու սկզբունքով: Իսկ Ռուսաստանում (հարցվածների 38 տոկոսը) եւ Ուկրաինայում (հարցվածների 34 տոկոսը) կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է լիովին հրաժարվի նման գործողություններից: ԱՄՆ միանձնյա առաջատարության գաղափարը հարցվածների միայն 10 տոկոսն է պաշտպանում, 75 տոկոսը առաջարկում է կիսել պատասխանատվությունը, 12 տոկոսն էլ գտնում է, որ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա իր ներքին խնդիրների լուծման վրա:
ԱՄՆ-ին անվստահությամբ են վերաբերվում Հայաստանի բնակչության 58, Ռուսաստանիՙ 73, Ֆրանսիայիՙ 72 տոկոսը: Հարցման ենթարկված 15 պետություններից 13-ի բնակչության մեծ մասը հավատացած է, որ ԱՄՆ-ը չափազանց հաճախ է ստանձնում «համաշխարհային ոստիկանի» դերը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ