«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով սկսեց թենիսի «Masters» սերիայի մրցաշարը, որն այս օրերին ընթանում է Մոնտե Կառլոյում: Նալբանդյանի մրցակիցը իտալացի Լուցի Ֆեդերիկոն էր: Առաջին խաղափուլն ավարտվեց իտալացի թենիսիստի հաղթանակով (6-3), սակայն հաջորդ երկու խաղափուլերում Նալբանդյանին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ (6-2, 6-1):

Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Մարատ Սաֆինըՙ պարտության մատնելով ֆինն Յարկո Նիեմինենին (5-7, 6-3, 6-2): Հաջորդ փուլ են մտել նաեւ Միխայիլ Յուժնին, Խուան Կառլոս Ֆեռերոն, Նիկոլաս Մասուն, Հաստոն Գաուդիոն, Ռադեկ Շտեպանեկը, Մաքսիմ Միրնին, Ֆիլիպ Կոլշրայբերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4