Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը վերանայել է 2006 թ. մարդու իրավունքների հարցով զեկույցում Հայաստանի վերաբերյալ սխալ այն հայտարարությունը, թե «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու 7 ադրբեջանական շրջանները»: Ինչպես երեկ տեղեկացրեց Վարդան Օսկանյանը, խոստացվածի համաձայն պետդեպարտամենտը փոփոխություն է մտցրել իր պաշտոնական կայքէջում: Հայտարարությունը վերաձեւակերպված է այսպես. «Հայկական զինված ուժերը զբաղեցնում են Ադրբեջանիՙ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը: ՀՀ պաշտոնատար անձինք պնդում են, որ Հայաստանը «չի օկուպացրել» հենց Լեռնային Ղարաբաղը»: