«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ԱՄԵՐԻԿՅԱՆ 40-ՐԴ ՆԱՀԱՆԳԸՙ ՕՀԱՅՈՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միացյալ Նահանգների Օհայո նահանգի նահանգապետ Թեդ Սթրիքլենդը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ, եւ ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, Օհայոն այսպիսով դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 40-րդ նահանգը: Հայտարարության մեջ նահանգապետը կոչ է անում Օհայոյի բնակիչներին հարգել «Օսմանյան կայսրության ծրագրած եւ իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»: Ապրիլի 24-ն Օհայոյում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայ դատի գրասենյակի տեղեկացմամբ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակող բանաձեւ է ընդունել նաեւ Չիկագոյի քաղաքային խորհուրդը: Իլինոյս նահանգը դեռեւս 2005 թ. ցեղասպանության փաստերի հետազոտումը ներառեց կրթական ծրագրերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4