Օրերս Արագած լեռան գագաթ էր բարձրացել հայ-թուրքական մի արշավախումբՙ լեռան գագաթին հայկական պետական դրոշի կողքին դնելով թուրքական դրոշը: Հայ արիական միաբանության հայտարարության համաձայն, այս քայլը միաբանությունը համարում է ոտնձգություն «մեր ցեղասպանված նահատակների եւ ազգային արժանապատվության դեմ»: Արիական միաբանությունը հիշեցնում է, որ թուրքական իշխանությունը ոչ մի հայկական արշավախմբի թույլ չի տալիս բարձրանալ Արարատ, ուր մնացՙ հայկական դրոշով: Հայտարարությամբ հիշեցնում են, որ անգամ Թուրքիայում միջազգային մրցումներին մասնակցած ու հաղթած հայ մարզիկների պարգեւատրմանը թույլ չտրվեց հնչեցնել Հայաստանի օրհներգն ու բարձրացնել դրոշը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ