«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


«ՋԵՐՄՈՒԿԻ» ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎԵՑ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Երեկ առավոտյան Կիպրոսի պետական ռադիոյով ունեցած հարցազրույցի ընթացքում առողջապահության նախարար Խարիս Խարալամպոսը հայտարարել է, որ կղզու տարածքում արգելվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն այն բանից հետո, երբ նախարարության լաբորատոր ծառայությունում հայտնաբերել են արսենիումի չափաքանակի զգալի տարբերություն երկրում ընդունված նորմաներից, ինչն, ըստ նախարարի, վնասակար է առողջության համար: Նա հիշեցրել է, որ լաբորատոր ստուգումները կատարվել են մինչեւ 2008 թ. օգտագործելի «Ջերմուկի» շշերի վրա, ավելացնելով, որ դրանք պետք է հավաքվեն, վերադարձվեն եւ այլեւս չպետք է օգտագործվեն սպառողների կողմից: Այս տեղեկությունները երեկ մեզ փոխանցած մեր հատուկ թղթակից, «Cyprus Weekly» ազդեցիկ թերթի խմբագիր Ջորջ Տեր-Բարթողն ավելացրեց, որ Կիպրոսի մի քանի սուպերմարկետներում վաճառվող «Ջերմուկը» կղզի է ներկրվում Հունաստանից, որտեղ նույնպես ստուգումներ են կատարվելՙ նույն արդյունքներով: Այնուամենայնիվ, մեր թղթակիցը տեղեկություն չուներՙ «Ջերմուկը» նույն ճակատագրի՞ն է արժանացել Հունաստանում: Հիշեցնենք, որ «Ջերմուկի» վաճառքը շուրջ 2 ամիս առաջ արգելվել էր նաեւ Մ. Նահանգներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4