«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մեր ըմբիշներից մեդալին ավելի մոտ էր Արման Ադիկյանը (66 կգ), սակայն բրոնզե պարգեւի համար մրցավեճում հայ մարզիկը պարտվեց եւ բավարարվեց 4-րդ տեղով: Քաշային այս կարգում չեմպիոն հռչակվեց բուլղարացի Գերգովը, որը եզրափակիչում առավելության հասավ ուկրաինացի Խվոշչի նկատմամբ: Մեր մյուս մարզիկներըՙ Աշոտ Խաչատրյանը (55 կգ), Դենիս Ֆորովը (84 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ) անհաջողության մատնվեցին եւ դուրս մնացին մեդալների համար մղվող պայքարից:

Մինչեւ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ադրբեջանցի Բայրամովըՙ եզրափակիչում հաղթելով ռուսաստանցի Կուրամագոմետովին: Բրոնզե մեդալներին տիրացան սերբ Ֆրիսն ու ուկրաինացի Ռահիմովը: Ռուսաստանցի Միշինը ուժեղագույնն էր մինչեւ 84 կգ քաշային ըմբիշների մրցավեճում: Վճռորոշ գոտեմարտը նա շահեց գերմանացի Ֆիշերից: Մինչեւ 120 կգ քաշային ըմբիշների պայքարում Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալին արժանացավ ռուսաստանցի Բարոեւը, որը եզրափակիչ գոտեմարտում հաղթեց չեխ Վադային:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4