Լրագրողական մրցույթ դպրոցականների համար
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ի՞նչն է հուզում ինձ» վերնագրով: Աշխատանքները մինչեւ մայիսի 8-ը կարող եք ուղարկել susmark2002@yahoo.com էլ.հասցեին կամ բերել խմբագրություն` Հանրապետության 47 հասցեով: Հետադարձ հասցեն եւ հեռախոսահամարի առկայությունը պարտադիր են:
Նախապատվություն է տրվելու այն աշխատանքներին, որոնք շարադրված են գրագետ, անկեղծ եւ հետաքրքրական ձեւով: Մրցույթի շահողները (30 հոգի` 10-13 տ. եւ 13-16 տ. երկու տարիքային խմբերով) անվճար կմասնակցեն լրագրողական իննամսյա դասընթացին (շաբաթը 2 օր` 2-ական ժամով): Լրագողական դասընթացի ժամանակ հեղինակված նյութերը կտպագրվեն «Մանկապատանեկան «Ազգ» պարբերականում, որ հրապարակվելու է որպես «Ազգի» ներդիր:
Հարցերի դեպքում կարող եք հեռաձայնել 0 93 36 95 31: