«Ազգը» տեղեկացրել էր, որ օրերս Ախալցխայում ձերբակալվել էին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստներ Արթուր Պողոսյանը եւ Ախալքալաքի նախկին քաղաքագլուխ Նաիրի Իրիցյանը: Արթուր Պողոսյանի առնչությամբ արդեն իսկ կայացվել է երկամսյա նախնական կալանքի որոշում: