«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 25-ին Բուլղարիայի ժողովրդական ժողովըՙ նախագահ Գեորգի Պիրինսկու առաջարկությամբ, իր հերթական նիստն սկսել է մեկ րոպե լռությամբՙ ի հիշատակ «Հայոց ցեղասպանության զոհերի»: Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Բուլղարիայի ժողովրդական ժողովում «Ժողովրդական միություն» պատգամավորական խմբի անդամ Բոյկո Վատեւը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող հայտարարագիր: Բուլղարիայի խորհրդարանում ներկայումս սկսվել է ստորագրահավաքՙ հայտարարագիրն օրակարգ մտցնելու եւ քվեարկության ընթացակարգ ընդգրկելու համար: Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-24-ին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա եւ Բուրգաս քաղաքներում տեղի են ունեցել ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4