«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ԺՈՒԿ-Ը ԹԶՈՒԿ ՉԷ

ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Փաստարկ» ակումբում իր դժգոհությունը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից եւ նրա սոցհարցումներից, որն ի դեպ ասել էր, թե «ԺՈՒԿ»-ը թզուկ է եւ չի հաղթահարի 5 տոկոսը: Ըստ Մ. Գասպարյանի` իր կուսակցությունը ձգում է մինչեւ 15 տոկոսի, թեեւ 8 տոկոսն էլ նրանց կբավարարի, իսկ 7 տոկոսը նրա համար անբավարար է: Ըստ ԺՈՒԿ նախագահի` Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներն անվստահելի են, քանի որ վերջինիս դեմ քրեական գործ է հարուցված` նրա կազմակերպության կողմից ԱՄՆ-ում աշխատանքի տեղավորելու համար մարդկանցից 12 հազար դոլար վերցնելու համար, այդ քրեական գործն էլ իշխանությունների համար մահակի դեր է կատարում` վերեւներին ցանկալի արդյունքներ հրապարակելու համար: Եվ իր սիրտը հովացնելու համար Գասպարյանը փոխառավ Կարապետիչի տված բնորոշումը Ադիբեկյանին` «սուտիբեկյան»:

Դրա պատասխանը կարող է տալ Ա. Ադիբեկյանը, որն այսօր հրապարակում է հերթական հարցումների արդյունքները:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4