«Ազգը» զրուցեց Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորության թիվ 10 ընտրատարածքի թեկնածու Խոսրով Հարությունյանի հետ եւ իր ընթերցողներին է ներկայացնում պրն Հարությունյանի տեսակետները «Մրցունակ եւ զարգացող Հայաստան», «Ապահովագրական առողջապահություն», «Բարենպաստ գործարար միջավայր», «Գյուղինՙ պետական աջակցություն» եւ «Աջակցել տնտեսական ներկայությանը» թեմաների շուրջը:
Մենք պետք է կառուցենք Պետություն, որը կլինի բոլորինս: Նման խնդիրը հնարավոր է իրականացնել միայն խաղաղ երկարաժամկետ հատվածում անվտանգ զարգանալու, կայուն, անշրջելի հնարավորություններ ունենալու պարագայում: Մենք պետք է դառնանք դինամիկ զարգացող մրցունակ պետություն: Մրցունակ պետություն կառուցելու ռազմավարական խնդրում մեր գլխավոր ամենաարդյունավետ զենքը Հայաստանի հոգեւոր եւ մտավոր ներուժն է, մշակույթի, գիտության, գործարար ոլորտի մեր որակյալ կադրերն են: Գաղտնիք չէ, որ հանրային կյանքում ամենալուրջ հաջողություններ արձանագրել են այն հասարակությունները, որոնք ընտրել են ազատ ժողովրդավարական զարգացման ուղին: Հետեւաբար, հասարակության տնտեսական, ֆինանսական, մտավոր եւ հոգեւոր-մշակութային կարողություններՙ գումարած հանրային կյանքի ժողովրդավարացումՙ ահա մրցունակ եւ դինամիկ զարգացող պետություն կառուցելու համար մեր հիմնական եւ անհրաժեշտ բաղադրիչները, որոնց որակը բացառապես պայմանավորված է մեր հավաքական կարողությամբ:
ՀՔԴՄ նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանի նախընտրական ծրագրի մանրամասները` ՀՔԴՄ կայքէջում` www.acdu.am:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ