Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակված է, անկախ մամուլը գտնվում է ճնշման տակ, իսկ հեռուստաեթերը իշխանամետ է: Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, տպագիր մամուլը թեեւ ունի ֆինանսական ու տնտեսական խնդիրներ, ավելի բազմաբնույթ է, քան ամբողջությամբ իշխանամետ հեռուստաեթերը: Հայաստանին վերաբերող բաժնում որպես բացասական գործոններ են նշվում 2002 թ.-ից «Ա1+»-ին եթերից զրկելու եւ ցայսօր չվերականգնելու հանգամանքը, նաեւ «Ժամանակ Երեւանի» խմբագիր Արման Բաբաջանյանին 4 տարվա ազատազրկման դատապարտելու հանգամանքը: