«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐՑԵՐՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՂՆԵԼՈՒՑ

Մեկ ամիս առաջ «Ազգի» կայքէջ հրավիրված Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրեն տրված մոտ 37 հարցերից պատասխանել էր միայն 8 հարցի: Իրենց հարցերի պատասխանները չստացած քաղաքացիներ Ա. Բաղրամյանը, Ս. Մինասյանը, Հ. Աբգարյանը «Ազգին» ուղարկած «Քաղաքացիական հասարակություն չի կառուցվի, քանի դեռ պաշտոնյաների գոռոզամտությունը անպատիժ կմնա» նամակում դժգոհություն են հայտնել թե՛" ճարտարապետից, թե՛" խմբագրությունից:

«Հայտնում ենք ձեզ մեր բողոքն առ այն, որ Երեւանի գլխավոր ճարտարապետը իրեն ուղղված 37 հարցերից 29-ին չի պատասխանել, իսկ «Ազգի» խմբագրությունը բավարար հետեւողականություն չի ցուցաբերել իր ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները ստանալու համար»: Նրանք այն միտքն են հայտնում, որ ներողամտություն հայցելու փոխարեն թերթը պետք է հետեւողական լիներ իր ընթերցողների հարցերի պատասխանները ստանալու, որի համար պետք է հրապարակավ դիմեր Երեւանի քաղաքապետին ու նրանից բացատրություն պահանջեր: «Որքան հասկանում ենք, խախտվել է նաեւ մամուլի մասին օրենքը եւ 29 հարց անպատասխան թողնելը պետք է դառնա պետական մարմինների ուշադրության առարկա: Քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար անհրաժեշտ է, որ պաշտոնյաները բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները: Քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմնական շարժիչ ուժը հենց չորրորդ իշխանությունն է, որը զինանոցում ունի օրենքով իրեն վերապահված լիազորություններ», գրում են նրանք:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4