«Ազգը» երեկվա համարում տեղեկացրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների աղբյուրների համաձայն, Միացյալ Նահանգները Ռուսաստանին առաջարկում է համատեղ օգտագործել Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալինսկի ռադիոլոկացիոն կայանը: Երեկ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռուսական կողմին չի դիմել նման առաջարկով, այլ միայն համագործակցության խոսակցություն է եղելՙ հակահրթիռային պաշտպանության համակարգերի առումով:
Ի դեպ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ռազմավարական սպառազինության ենթահանձնաժողովը հավանություն չի տվել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի ռադար տեղակայելու 160 մլն դոլար կազմող ծախսերին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լեհաստանում 10 հրթիռների տեղակայմանը, նաեւ Չեխիայի տարածքում ռադիոլոկացիոն կայանի կառուցմանը, որոնք ընդհանուր կազմում են մոտ 310 մլն դոլար: