«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Գիշատիչներ» ցուցակում է հայտնվել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: «Թուրան» գործակալության տեղեկացմամբ, այս ցուցակում հայտնվում են այն պետական ու ռազմական գործիչները, նաեւ միապետները, որոնց ամենից շատ են ճնշում խոսքի ազատությունը: Հետաքրքրական է, որ այս ցուցակում Ադրբեջանի նախագահի կողքին է Լաոսի նախագահը, նաեւ լրագրողների սպանության մեջ մեղադրվող մեքսիկացի նարկոբարոնները: «Նա թվում է քաղաքական կոշտ իրողություններին չհամապատասխանող, բարեկամաբար տրամադրված մարդ, բայց իրականում ընդդիմությունը եւ ընդդիմադիր մամուլը ոչնչացնող հորՙ Հեյդար Ալիեւի իսկական որդու որակներ է ցուցաբերում: 2005 թ.-ին «Մոնիտոր» ամսագրի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո Ադրբեջանում շատացել են հարձակումները լրագրողների, նաեւ լրատվամիջոցների վրա», այսպիսին է Իլհամ Ալիեւին բնութագրում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ