«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՄԲ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը, նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին պետդեպարտամենտից պահանջել են պարզաբանել մարդու իրավունքների 2006 թ. զեկույցում Լեռնային Ղարաբաղին առնչվող զեկույցը, որը երկու անգամ ենթարկվեց փոփոխության: Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Միացյալ Նահանգների միջեւ թյուրըմբռնումների տեղիք տված ձեւակերպումը չի նպաստում տարածաշրջանում կառուցողական մթնոլորտին: Հիշեցնենք, որ նախապես Լեռնային Ղարաբաղի առնչությամբ սխալ ձեւակերպումը մնաց նույնըՙ Ադրբեջանի շանտաժի հետեւանքով, ինչն էլ, կոնգրեսականների կարծիքով, չի արտացոլում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ԱՄՆ քաղաքականությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4