Իրանում անցկացված «Քերման-թուր» 750 կմ բազմօրյա հեծանվավազքում Հայաստանի հավաքականը 16 թիմերի մրցավեճում զբաղեցրեց 6-րդ տեղը: Մեր թիմից լավագույն արդյունքի հասավ Արթուր Գրիգորյանը` անհատական հաշվարկում գրավելով 4-րդ տեղը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի ղեկավարությամբ բազմօրյա հեծանվավազքին մասնակցեցին հայաստանցի 6 հեծանվորդներ: Նշենք, որ Իրանում անցկացված մրցաշարը գրանցված է հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի խաղացանկում եւ համարվում էր վարկանիշային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ