Մայիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կհանդիպեն Մադրիդումՙ անցկացնելու հերթական խորհրդատվությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների առնչությամբ: Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ խորհրդատվությունը կտեւի մեկ օր, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: