«Ժողովրդավարական ուղի կուսակցությունն» արդեն եղել է 145 գյուղական, 1 քաղաքային բնակավայրում, հասցրել է անցկացնել 158 հանդիպում ընտրողների հետ: ԺՈՒԿ-ի քարոզչական 3 խմբերը շրջում են տարբեր ուղղություններով: Արշակ Սադոյանը, Մանուկ Գասպարյանը, Աղասի Արշակյանն իրենք են վարում մեքենաները, բաժանում ծրագրերը, բուկլետները եւ իրենց պատկերներով գլխարկ-ժապավենները: Ընդ որում, նրանք աշխատում են առավոտից իրիկուն, քրտնամխած: Մայիսի 6-ին Աղասի Արշակյանի գլխավորած խումբը եղավ Արագածոտնի մարզի` միանգամից 13 բնակավայրերում: Այսօր քարոզիչները կլինեն Ախթալայում, Ալավերդիում, Այրումում, Նոյեմբերյանում եւ շրջակա գյուղերում:
ԺՈՒԿ-ն իր հետ քարոզարշավի մասնակցության է հրավիրում բոլոր ցանկացողներին` «Գնալը, վերադարձն ու սնունդն ապահովում են»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ