Թուրք պատմաբան, ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի այցելու, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գիրքն արժանացել է Մինեսոտայի Գրքի մրցանակին: «Ասոշիեյթեդ պրեսի» տեղեկացմամբ, գրքի հեղինակն իր մրցանակը նվիրել է ընկերոջՙ Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին: