«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


«ԽԱՉԱԳՈՂԻ» ԵՐԿՐՈՐԴ ՈՒՐԲԱԹԸ

Խոպանի սեզոնը սովորաբար սկսվում է ապրիլին, մայիս-հունիս, նաեւ հուլիս ամիսներն անցնում են ծանր, երկարօրյա աշխատանքի մեջ: Միայն ու միայն աշխատանքՙ լուսաբացից մինչեւ ուշ երեկո, տասը, տասնմեկը: Կես ժամով ճաշարան գնալը կամ փողոցում մեկին տեսնելն ու մի երկու բառ փոխանակելն օրվա հետաքրքրական իրադարձություններն են: Այս գիրքն էլ խոպանի սեզոնի պես մի բան է, եւ սկսեցինք գրեթե միաժամանակ: Խոպանիստի համար սեզոնը կիսատ թողնելը դժբախտություն է, ընթերցանությունը միշտ կարող ենք ընդհատել: Այնուամենայնիվ անցնենք առաջին ամիսների հանդարտ ընթացքով...

Մայիսի 4-ին «Ազգը» ուրբաթօրյա գրական հավելվածում սկսեց «Խաչագող» վեպի տպագրությունը: Վաղըՙ ուրբաթ օրը, գրական հավելվածի երկրորդ համարում կարող եք կարդալ վեպի հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ գլուխները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4