Մայիսի 18-22-ը Պեկինում կանցկացվի թհեքվոնդոյի աշխարհի հերթական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը թիմի կազմում ընդգրկել է վեց թհեքվոնդոյիստների` Սուրեն Սարգիսովին (54 կգ), Անդրեյ Աղասարյանին (62 կգ), Լեւոն Փաշաբեզյանին (67 կգ), Արթուր Ռուբենյանին (72 կգ), Արման Երեմյանին (78 կգ), Արամ Սահակյանին (84 կգ): Մեր ընտրանին վաղը կմեկնի մրցավայր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ