«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ». 12 ՄԻԱՎՈՐ ՀԱՅԿՈՅԻՆ, ՂԱՐԱԲԱՂԸՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Այն, որ Ադրբեջանը ցավագին էր տանելու «Եվրոտեսիլ-2007»-ին Հայաստանի մասնակցությունն ու ստացած միավորները, միանշանակ կարելի էր սպասել: Սակայն առաջ բերվեց տարօրինակորեն ինչ-որ ժամանակ լռության մատնված տեսակետը, թե հայերս «Եվրոտեսիլին» ներկայացել ենք «ադրբեջանական ազգային» գործիք դուդուկով: Թերեւս նման բաներին արդեն սովորել ենք: Ադրբեջանն էլ, ցավոք, չի հարմարվում այն մտքին, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ որոշվում է կեղտոտ քաղաքականությամբ, քանի որ ադրբեջանական պատգամավորներից շատերի համար դժգոհության առիթ էր դարձել Թուրքիայի կողմից հայ երգչին տրված 12 միավորը: Յուրօրինակ զուգադիպությամբ նույն այս օրերին Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Ուլան Չերիկոզը, որ ներկայումս այդ երկրի արտգործնախարարի խորհրդականի տեղակալն է, հայտարարել է, թե Բաքուն առավել, քան երբեւէ մոտ է ղարաբաղյան հակամարտության սեփական շահերին համապատասխանող կարգավորմանը: Ահա այսպիսի թուրքական «հավասարակշռություն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4