Այս տարի, «Ազերի.պրես» գործակալության փոխանցմամբ, ռազմական համագործակցության աշխատանքային ծրագիր կստորագրվի Ադրբեջանի զինված ուժերի եւ Եվրոպայում ԱՄՆ զինված հրամանատարության միջեւ: Ու մինչ այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, «Ֆորքասթ ինտերնեյշընլ» միջազգային կազմակերպության հաշվետվության համաձայն, Ադրբեջանն ավելացնում է սպառազինումը, 2003 թ. ռազմական ծախսերի 135 մլն դոլարի փոխարեն 2007թ.-ին ծրագրելով 871 մլն դոլար: Ընդ որում, հաշվետվության համաձայն, պաշտոնական Բաքուն ձգտելով ՆԱՏՕ, ռազմական բարեփոխումների աշխատանքը չարագացնելու դեպքում չի կարող ընդգրկվել ՆԱՏՕ: «Ադրբեջանն ինքն է խոսում ՆԱՏՕ-ին իր անդամակցությանն անպատրաստ լինելու մասին»: Մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարում է, թե օդուժի եւ ծովային ուժերի ողջ կառուցվածքը համապատասխանեցված է ՆԱՏՕ-ի համակարգին: