«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրի առնչությամբ: Մասնավորապես, «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ եւ Սաակաշվիլու խոսքերով, Գարեջիի մենաստանի տարածքի ռազմավարական բարձունքը մնալու է Ադրբեջանի տարածքում, իսկ մենաստանային համալիրն ամբողջությամբՙ Վրաստանի: Այն ժամանակ, երբ համաձայնեցվում է վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներում խնդիր դարձած Գարեջիի մենաստանի պատկանելությունը, Վրաստանի հետ Չեչնիայի լեռնային շրջաններում սահմանակից տարածքում ընթանում է 9 սահմանապահ կետերի շինարարությունը: «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ, այդ կերպ Վրաստանի հետ սահմանի վրա Ռուսաստանն ապահովում է իր սահմանները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4